Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը վերադարձել են Բաքվից: Աս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Արմեն Աշոտյանը:
«Սիրելի հայրենակիցներ, ես և Մանեն վերադարձել ենք Բաքվից, հիմա գտնվում ենք Թբիլիսիում: Անչափ շնորհակալ ենք ձեր քաջալերման, սատարման և սրտացավության համար: Նորից հավաստիացնում եմ, որ արել ենք ամեն ինչ մեր երկիրը հավուր պատշաճի ներկայացնելու համար: Կրկին շնորհակալ ենք և հուսով ենք մի քանի օրից կհանդիպենք Երևանում»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրված տեսանյութում ասում է Արմեն Աշոտյանը:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ևս իր կողմից շնորհակալություն է հայտնում հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության համար. «Ճիշտ է՝ մենք հասանելիության խնդիր ունեինք: Կհանդիպենք Երևանում և մանրամասն կպատմենք մեր այցի մասին, և դուք ամբողջական պատկերացում կունենաք, թե այս օրերին ինչ էր կատարվում Բաքվում»: