Բաքվում ընթացքող Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովի մեր պատվիրակները ֆեյսբուքում նոր լուսանկարներ են հրապարակել:
Արմեն Աշոտյանին և Մանե Թանդիլյանին տրամադրել են նկարներ տեղի նախկին հայկական եկեղեցուց:
«Սա նախկին հայկական եկեղեցին է Բաքվում, որը չի գործում։ Այն պատկանում է Ադրբեջանի նախագահի գրադարանին։ Եկեղեցու տարածքը և շենքը փակ է։ Մեր պատվիրակները հնարավորություն չեն ունեցել մուտք գործել եկեղեցու տարածք»,-գրում է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը: