Առողջապահության Նախարարությունը ցանկանում է վճարովի դարձնել Շտապ Օգնության որոշ կանչեր: Նրանց խոսքով բազմաթիվ կանչեր ուղղակի անհիմն են, այս փաստարկի դեմ չես կարող ոչինչ ասել, կլինեն նաև այդպիսի դեպքերմ գուցե նաև շատ լինեն:
Հիմա՝ բիզնեսից Առողջապահական ոլորտ տեղափոխված, բազմաթիվ անիմաստ արտահայտությունների նախահայր Լևոն Ալթունյանին մի քանի հարց ուղղենք:
Պրն. Ալթունյան Դուք որպես նախկին բժիշկ գիտե՞ք չէ, որ բազմաթիվ մահացու դեպքեր կարող են թեթև սրտխառնոցից ու ամենաթեթև գլխացավից սկսեն և 5-10 րոպե ուշ հոսպիտալացվելու պատճառով անդառնալի հետևանք ունեն:
Հիմա պատկերացրեք միջին վիճակագրական հայ ընտանիք, որտեղ սիգար չեն ծխում ու գլխացավ է առաջացել, դե գումար էլ չունեն ու ուղղակի կանչ չեն գրանցում և մարդը մահանում է: Ո՞վ է պատասխան տալու, Դո՞ւք:
Անգամ, եթե օրական 400-1000 անիմաստ կանչից մեկի ընթացքում իրական օգնության կարիք ունեցող մարդու փրկեք ուրեմն կարելի էր ևս 1000 անգամ կանչ ընդունել:
Հ.Գ. Պետք է փաստեմ, որ մեր Շտապ Օգնության գրեթե բոլոր բժիշկները բարձրակարգ մասնագետներ են ու իրենց գործի գիտակները, ովքեր ամեն օր ռիսկային աշխատանք են կատարում:
Հ.Գ.Գ. Եթե մեկը 5 անգամ կանչ է գրանցում,5 անգամն էլ անիմաստ, այ իրանից գումար գանձեք, բայց էս ամենը մեծ բիզնես պրոեկտ մի դարձրեք: