Ռուսերենի հետ կապված։ Բնականաբար լավ է, որ դպրոցներում բարելավվի օտար լեզուների ուսուցումը, այդ թվում եւ ռուսերենի, թեպետ եթե անկեղծ լինենք աշխարհում էսօր ավելի կարեւոր եւ պահանջված է դառնում չինարենը, քան ռուսերենը։ Բայց դա մի կողմ։ Հետաքրքիրն էն էր, որ ռուսերենից առաջ մշակվել էր դպրոցներում անգլերենի, ֆրանսերենի եւ գերմաներենի մատուցման բարելավման հայեցակարգեր, բայց հասարակությունը, այդ թվում եւ նրանք ովքեր սովորաբար ռուսական կողմնորոշում ունեն, սվիններով ընդունեցին հիմնականում ռուսերենի մասին հայեցակարգը։ Սա խոսում է մի բանի մասին՝ Հայաստանը որքան էլ որ կապված է Ռուսաստանի հետ, միեւնույնն է մարդիկ, չեն վստահում էդ երկրին։ Մտածում են, որ Հայաստանից ամեն ինչ խլած երկիրը մի օր էլ լեզուն կխլի։ Այս սրա մասին պտի մտածեն ռուսները ու հատկապես Հայաստանում Ռուսաստանի քաղաքականության «բալելշիկները»։