Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ տեղի ունեցածը (նկատի ունեմ նրա աղջկա՝ Լեյլայի, սելֆիացավը), բավականին հետաքրքիր տպավորություն է թողնում։ Հայաստանի բախտը նույնսիկ թշնամիների հարցում չի բերել։ Չէ՞ որ երկրի բարձր էլիտայի պահվածքից կարելի է շատ բան եզրակացնել ու իմանալ, հետևություններ անել։

 

Եվ այս դեպքում ավելի շատ այդ մի օրինակը չէ, որ, ենթադրենք, հայրը ելույթ է ունենում, իսկ աղջիկը նկարվում է աշխարհի ամենակարևոր ամբիոնում, այլ այն, որ, ըստ էության, Ադրբեջանում դա բավականին նորմալ է ընկալվում։ Կարծես թե այդպես էլ պետք է լիներ, ու թող գտնվի մեկը, ով հակառակը կասի։ Անմիջապես Լինչի դատաստանի կենթարկեն, որովհետև... Ադրբեջանը ժողովրդավարական պետություն է։ Իհարկե, այդ երկրում դեռևս կան առողջ մարդիկ, ովքեր միջադեպից հետո հայտարարեցին, որ խայտառակվեցին ամբողջ աշխարհով մեկ։

 

Այդ ֆոնին, եթե համեմատում ենք, Սերժ Սարգսյանն ու իլհամ Ալիևն իսկապես տարբեր քաղաքական գործիչներ են։ Մեկը կրթություն է ստացել Մոսկվայի ամենահայտնի համալսարաններից մեկում, մյուսը՝ Հայաստանում, սակայն, մեծ հաշվով, Սարգսյանն իսկապես ավելի բարձր նշաձող դրեց ու ավելի ներկայանալի էր ՄԱԿ-ում, քան Ալիևը՝ յուր գերդաստանի հետ միասին։ Սա, իհարկե, եսիմ ինչ չէ, սակայն գոնե էսթետիկ ու նեյտրալ աչքի համար բավականին ակնառու փաստ է։