Ամեն անգամ երբ ինչ-որ միջադեպ է գրանցվում եռաբլուրում,կապված անօթևանների հետ,ակամայից գիտակից մարդը սկսում է նողկանք ապրել։ Այն տեսարանից,որ տեսնում է սեփական աչքերով,այն ամոթից,որ այսօր տիրում է,այն ընչաքաղցությունից,որ այսօր պատել էլտիայի ներկայացւցիչներին և վերջապես Եռաբլուրում աչքի է զարնում Հայաստանի թշվառության ողջ ֆարսը։

 

Այսինքն մարդիկ այնտեղ գալիս են փող մուրալու,ստանալու համար, հանուն որի պատրաստ են իրար սպանել, ամենավերջին ստորացումը ապրել։ Պետության գործառույթը նման պարագայում,առավել քան հստակ պիտի լինի։ Այնտեղ եկող մեծ մասը աշխատունակ մարդիկ են,որոնք պարզապես նաև այլ առիթներով հանդիպում են էլիտայի ներկայացուցիչներին,նրանցից գումար խնդրում,վերջիններս գուցե առանց տեսախցիկների ավելի շռայլ են։ Խնդիրը հետևյալում է՝ էությամբ մուրացկանի համար գումարը երբեք շատ չի լինելու,լինի դա 10 հազար դրամ,թե 20։

 

Նա միշտ էլ ցանկանալու է,ուզելու է,խնդրելու է,նվաստանալու է,որովհետև դա ամենահեշտ միջոցն է գումար աշխատելու։ Արժանապատվության մասին խոսք լինել չի կարող ,որովհետև սոված մարդը չի կարող մտածել արժանապատվության մասին։ Դա խորթ է նրան։ Այդ առումով հայերը որևէ բացառություն չեն։ Հետևաբար նման մարդկանց միայն մեկ եղանակ կա դարձի բերելու,կամ պետք է նրանց ստիպողաբար աշխատեցնես,կամ արհամարհել։ Անձամբ ես օրինակ կողմնակից եմ զտման։ Հայաստանում լիքը անելու գործ կա,անաշխատունակներին պետք է ուղարկել հենց այդտեղ,դաշտեր,ջրեր,ոռոգելու,սահման պահելու,բայց ոչ փող մուրալու։