Արցախի հարցում դեռ երկար ժամանակ տարածքային որևէ փոփոխություն չի լինի, քանի դեռ պատերազմող երկրների նախագահները բարձր ամբիոնից առաջնահերթ խոսում են իրենց ժողովրդին կոտորելու մասին:
Այսքան տարիների ընթացքում Ալիևի իշխանությունը հույսը դրել է իրենց կողմից հորինված Խոջալուի դեպքերի վրա: Խոսելով ազգի իբր կոտորելու և իբր տարածքի 20 տոկոսը օկուպացնելու մասին Իլհամ Ալիևը շատ լավ հասկանում է, որ այդ ռազմավարությունը ոչ մի տեղ չի տանում, առավել ևս այդպիսի հայտարարությունները հարցին լուծում չեն տալու: Ու մինչև Ադրբեջանի նախագահը ցնդաբանություններով է զբաղվում իսկ նրա աղջիկը ՄԱԿ-ում հոր ելույթի ժամանակ սելֆի է անում, այդ ընթացքում հայկական կողմից հնչում վերջին շրջանում շատ տարածված հարցի մասին կոնկրետ հայտարարություն: Հա, Ալիևի աղջիկը ուրախ դեմքի արտահայտությամբ սելֆի է անում հենց այն պահին, երբ հայրը խոսում է «Խոջալուի զոհերի» մասին:
Ու մինչև Հայաստանում երկրորդ դասի որոշ գործիչների կողմից խոսվում է հող հանձնելու կամ փոխզիջելու մասին ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանը հայտարարում է ՝ «Ադրբեջանը չունի իրավական եւ բարոյական որեւէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակին Արցախը բռնակցելու ձգտումները»:
Այո, Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել ու չի կազմելու, անկախ քաղաքական խաղերից, անկախ ճնշումներից, զենքի վաճառքից և այլ համոզմունքներից: Արցախի տերը ժողովուրդն է, Արցախը պահողը՝ հայ զինվորը: Եվ այսօր, վաղը կամ տարիներ անց, ՄԱԿ-ում ով էլ ներկայացնի Հայաստանը անկասկած հնչելու են այս բառերը՝ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել ու չի կազմելու:

 

Աշոտ Ասատրյան