Դուստրս սովորում է ԵՊՀ-ի մագիստրատուրայում, նա զուգահեռ նաև աշխատում է: Նախկինում քննությունները հանձնել է մեկ կամ երկու օրում բոլորը միասին, քանի որ շաբաթ օրերը նույնպես աշխատում է և չի ունեցել արձակուրդ (դեռ 6 ամիսը չի լրացել, որ արձակուրդ տան, իր հաշվին էլ չեն տվել, բանկում է աշխատում): Այս կիսամյակում դեկանատից տեղյակ չեն պահել քննությունների օրերը, նա բազմիցս զանգահարել է և ամեն անգամ պատասխանել են` երկու օրից զանգեք: Շաբաթ օրը թեզի համար ղեկավար ընտրելու նպատակով եղել է դեկանատում, սակայն նրան չեն ասել, որ նախորդ օրը հեռացրել են համալսարանից: Հերթական անգամ զանգահարելուց հետո, տեղեկացրել են դեկանատից, որ հեռացված եք համալսարանից: Թեկուզև դեկանատը պնդում է, որ էլեկտրոնային հաղորդագրությամբ տեղեկացրել է, բայց նման բան չի եղել, կարող ենք ապացուցել, կուրսի ավագը երեկ ասել է, որ քննության նախորդ օրն են երեկոյան տեղեկացրել դեկանատից, նա չի հասցրել զանգահարել բոլորին: Ուսանողը անտեղյակ լինելու պատճառով, ոչ մի նախազգուշացում հեռացման վտանգի մասին չստանալով դեկանատից, չնայած նրա կողմից եղել են բազում հեռախոսազանգեր դեկանատ, հեռացվել է համալսարանից: Կրեդիտների ցածր միավորը, քննություններին ներկա չգտնվելու հետևանք է, նախկին տարիներին նույն համալսարանում սովորել և ունեցել է բարձր առաջադիմություն, որի պատճառով զեղչվել են բակալավրի 4 տարիների ուսման վարձը: Համալսարանի ռեկտորին դիմում գրեց երեխան, որ թույլ տան մասնակցել լիկվիդի երկրորդ փուլին, սակայն այսօր տեղեկացանք, որ ռեկտորը հեռացման մասին իր որոշումը թողել է անփոփոխ: Իմ երեխան ոչ թե չի սովորել, այլ տեղյակ չի եղել քննությունների գրաֆիկին, մեկ օրում անցկացվել է 5 քննություն: Ես դիմել եմ ԿԳ նախարարին, վերականգնել երեխայիս ուսումը: Երեք սովորող ուսանող երեխա ունեմ տարբեր ԲՈՒՀ-երում, մեծ դժվարությամբ եմ մուծում նրանց ուսման վարձերը, որ մասնագետ դառնան: Ես թույլ չեմ տա, որ դեկանատի անկազմակերպ աշխատանքի հետևանքով, անտեղի տուժի իմ սովորող երեխան: Նա համոզված է եղել, օրը իմանալով, կհանձնի բոլոր քննությունները, որովհետև նախկինում հանձնել է: Ես հանրության աջակցությունն եմ խնդրում... Դեկանատի կողմից թույլ տված անկազմակերպ աշխատանքի հետևանքով անտեղի տուժել է իմ երեխան:
Հասմիկ