Ռուսաց լեզվի մասին խորացված ուսուցման մասին վարչապետի հայտրարաությունը իհարկե իր մեջ քաղաքական ելևէջներ ունի,մանավանդ որ ռուսները ավանդաբար ահավոր «ընկճածտի» մեջ են ընկնում դրա վերաբերյլա հայաստանյան արձագանքներից,սակայն այստեղ երևի թե ասելիքը ուղղված է ներքին լսարանին։ Այսպիսի արտահայտություններ արվում է այն պարագայում,երբ Հայաստանը երկու ամսից էլ քիչ ժամանակ հետո պատրաստվում է ստորագրել Եվրոպայի հետ շրջանակային համաձայնագիրը։

 

Ու սա ի դեպ վարչապետի շուրթերով,ով ըստ հանրային պատկերացումների համարվում է ռուսաստանի մարդը։ Հակառուսական հիստերիայի լայն դրսևորումներ հայաստանում կազմակերպված տեսքով չեն եղել նույնիսկ այն ժամանակ,երբ դրա կարիքը մեծ հաշվով կար՝ Պերմյակովի դեպքը, ԵԱՏՄ մտնելու մեկ գիշերվա պատմություն ,Ադրբեջաին զենքի վաճառք եվ այլն։ Սակայն չեղան։

 

Հետևաբար լեզվի մասին այս հարցը,որը իրականում ընդամնեը նշանակում էր օտար լեզուների հանդեպ ուշադւություն,չպետք է լայն քննարկման առարկա դառնա։ Սա կարծես թե բոլորը հասկանում են,բացի հայաստանյան որոշ շրջանակներից։ Ինչու համար՞։ Ռուսներին գրգռելու ու ոնց գրգռել են,այնպես էլ հանգստացնելու համար են արվում։ մի անգամ դա արդեն տեղի է ունեցել,Էլեկտրիկ Երևանի ժամանակ,կարծում ենք,ռուսները, ի հեճուկս իրենց «տապոռային քաղաքականության» այս հնարքը վաղուց հասկացել են: