Մակ-ում խոսելով ԼՂՀ հարցի վերաբերյալ,նախագահ Սարգսյանը արձանագրեց հետևյալ իրողությունը,որը շատ կարևոր է նախևառաջ հայ հանրության համար։ այո-այո։ հենց մեզ համար։ Միջազգային հանրությունը,ադրբեջանը և նար ղեկավարությունը գիտեն կամ միգուցե ունեն պատկերացումներ հայկական դիրքորոշման մասին,թե ինչ կանեն ու ինչպես կմատուցեն խնդիրը իրենց հանրությանը դա արդեն իրենց գործն է։

 

Մեր մասով հստակ նշվեց,որ՝ա. Հայաստանը անկախ ամեն ինչից շարունակելու է հանդիսնալ ԼՂՀ ռազմական երաշխավորոը ու չի համաձայնվի ոչ մի ցածր կարգավիճակի առ նրանից ինչ այսօր ունի Ղարաբաղը։ աշխարհը վաղ թե ուշ ստիպված է լինելու հաշվի առնել ԼՂՀ-ում ապրող մարդկանց ազատ կամարտահայտման իրավուքնները,որովհետև այդ մարդիկ ապրում,արարում են այնտեղ,ու ինչպիսի տրամսֆորմացիաներ էլ տեղի ունենան,միակ տարբերակը ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմ վերադորձնելու,դա Ղարաբաղի բնաջնջումն է։ Այլ տարբերակ չկա ու լինել չի կարող,ինչը բնականաբար Հայաստանը թույլ չի տա։ Հետևաբար սրանով արձանագրվում է,որ խաղաղ բանակցությունների միջոցով հարցի լուծման հավանականությունը այս պահին հավասար է զրոյի,թեպետ եԱՀԿ մինսկի խումը 25 տարի փորձում է դա անել։

 

Պարտադրված պատերազմի առկայության պարագայում Հայաստանը անպայմանորեն ճանաչելու է ԼՂհ անկախությունը,որը կնշանակի վերջ բանակցություններին։ Լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում ամբողջ պատասխանտվությունը իրադարձությունների ընկնելու է Ադրբեջանի ռազմական ղեկավարության վրա։ Սրանց մասին իհարկե բառ առ բառ չի խոսվել,սակայն ասելքի բովանդակությունը մոտավորապես հենց սա էր։ Ասել կուզի՝ գնդակը Ադրբեջանի դաշտում է, Հայաստանը պատրաստ է գործողոթւյունների տարբեր սցենարների։