Թող ոչ մի կերպ ասածս չընկալվի որպես սելեկտիվ երևույթ,սակայն իմ համոզմամբ առհասարակ,երբ Հայաաստան այս կամ այն չափով նշանակալից հյուրեր են գալիս,որոնք կամ առընչվում են Հայաստանի հետ,կամ կամ նշանավոր հայ են,պետք է հանդիպեն համալսարաններում գոնե կրթական որոշակի ցենզ ունեցող մարդկանց հետ՝ խոսքը ուսանողների մասին է։ չի կարելի ասենք,«արարատը երբ մերը կդառնա» հարցադրումներ անող ուսանողին թողնել դահլիճ,որովհետև կողքից այդ ամենը ոչ միայն տգեղ է նայվում,այլև անհարմար իրավիճակի մեջ է հայտնվում հենց այն մարդը,ով հյուրընկալվել է։

 

Խոսքը երևիթ ե հասկացաք որ Կարո Փալյանի մասին է։ Եվ սա առաջին դեպքը չէ,երբ անբովանդակ ու տափակ հարցեր են տալիս ԵՊՀ համալսարանի ուսանողները հյուրերին։ Հիշում եմ,մի անգամ Հայաստան էր եկել նշանավոր մի գիտնական,ով ազգությամբ ռուս էր ու խոսում էր հայ-ռուսական հարաբերություններից,մի դեռահաս գեղեցկուհի կանգնեց և այդ մարդուն ասաց բառացիորեն հետևյալը՝ «ախր դուք չգիտեք ինչ գեղեցիկ է հայաստանը...եթե իմանայիք դուք ավելի շատ կսիրեիք հայաստանը,քան ռուսաստանը» ։ գիտնականը անշուշտ քթի տակ ծիծաղեց,ծիծաղեց նաև դահլիճը,իսկ մարդիկ կային,օրինակ ես,որ կարմրեցինք նման երևույթների պատճառով։

 

Պաթոսը անշուշտ մի օր կքանդի մեր տունը,և սրա դեմ ինչքան շուտ առնենք այնքան լավ։ Այնպես որ,լուրջ աշխատանք կա այասպիսի հանդիպումների կազմակերպման դեպքում։ Դասախոսական անձնակազմը պետք է հանդիպումների տանի այնպիսի ուսանողների ովքեր կոնկրետ այդ դեպքում հայ-թուրքական հաարբերությունների վերաբերյլա որոշակի տեղեկություններ ու տարրական գիտելքիներ ունի։