Միայն էսթետիկ փաթեթավորում: Ցավոք սրտի որևէ այլ արժեք չկարողացա գտնել Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում: Էսթետիկ տեսքն էլ իհարկե իր հերթին հարամվեց համաժողովի առաջին շարքերը համալրած, ջոջավորից մինչև միջին դասի չինովնիկի նիրհող, քնաթաթախ, ձանձրալի, ներքուստ Արամ Ա. կաթողիկոսի ելույթից ջղագրգռվող այրերի ու տիկինների հայացքներով և կեցվածքով:

 

Միայն ձև, անտեղի գումարների վատնում, սակայն ոչ մի տեսանելի կամ կանխատեսելի արդյունք: Խոսվեց 2040թ.-ին 4 միլիոնանոց հայրենիքի մասին մի մարդու շուրթերից, ով ցինիկաբար շեշտում է 2040 թվականը շատ լավ իմանալով, որ ով գիտե ինքն այդ ժամանակ կենդանի կլինի թե ոչ:

 

Մեկ է, 4 միլիոն չդառնալու պատասխանը ինքը չի տալու: Ճպացնող ՊՆ նախարար, քնած զառամյալ ՍԴ նախագահ, ձանձրույթից մարմնով փռված վարչապետ, վայրկյաններ հաշվող Վաչե Գաբրիելյան, Արմեն Գևորգյան.... և այլն, ու լիքը սփյուռքահայ, որ ներքին ատելությամբ ու կեղծ ժպիտով դահլիճում օր են սպանում չգիտես ինչի կամ ում համար: