Ինչպես ցանկացած համաժողով, այս մեկը ևս ունի դրականի ու օգտակարության մեծ պոտենցիալ, միայն թե աշխատանքի մշակույթի որոշակի թերացումներ կան:

Նախ` համաժողովն ի սկզբանե պետք է որոշակի հարցեր դիտարկել՝
1. Ի՞նչ է ակնկալվում եռօրյա համաժողովից։
2. Ի՞նչ աշխատանքներ են ենթադրվում վերոնշյալ ակնկալիք/ներին հասնելու համար։
3. Ի՞նչ ժամկետներում:

Երկրորդ հերթին՝ այն պետք է, այսպես ասած, վերահսկողական յուրահատուկ մեխանիզմ ունենա՝ հաշվետվողականության պարտադիր պայմանով:

Եվ ի վերջո, «միասնություն և պատասխանատվություն» խորագիրը կրող համաժողովը չպետք է սեպարատիստական տարրեր պարունակեր ո՛չ Հայաստանի ներսում, ո՛չ Սփյուռքում։

Սրբուհի Մարկոսյան