Մեկնարկում է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանը, այդ պատճառով այս օրերին ակտիվ անդրադառնալու եմ ՄԱԿ-ում տեղի ունեցող իրադարձություններին։ ՄԱԿ-ում կերտվելու է համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականությունը։

 

Ելույթներ են ունենալու Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ, Ֆրանսիայի և հարյուրավոր այլ պետությունների նախագահներ։ Սա ՄԱԿ գլխավոր քարտուղար Գուտերեշի, ԱՄՆ՝ ՄԱԿ-ին քննադատող նախագահ Թրամփի, Ֆրանսիայի երիտասարդ առաջնորդ Մակրոնի և այլոց համար առաջին Գլխավոր Ասամբլեայի նիստն է։ Դրանից զատ, սա Հայաստանի նախագահի՝ այդ պաշտոնում վերջին ելույթն է ՄԱԿ-ի ամբիոնից։

 

ՌԴ նախագահ Պուտինը չի մասնակցելու նստաշրջանին, փոխարենը հետևելու է ռուս-բելառուսական աննախադեպ զորավարժություններին։ ՄԱԿ-ի օրակարգում Կորեական թերակղզու խնդիրն է, տեռորիզմի դեմ պայքարը, Սիրիան, Մերձավոր Արևելքը և տասնյակ այլ թեմաներ։

 

Սուրեն Սարգսյան