Բաքվից ոչ այնքան հեռու գտնվող զորավարժանում մեկնարկել է ադրբեջանական հերթական զորավարժությունը, որին մասնակցել են շուրջ 15 հազար զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, 120 միավոր հրետանային և հրթիռային համակարգ: Սեպտեմբերի 18-ին «Փերիքուշքուլի զորամասի» տարածքից դուրս են եկել ադրբեջանական տեխնիկաները և ուղևորվել են դեպի զորավարժարան: Զորավարժությունը կտևի մինչև սեպտեմբերի 22-ը:
Այս զորավարժության ընթացքում Ադրբեջանը առաջին անգամ ներկայացրել է չեխական արտադրության DANA M1M ինքնագնաց հրետանային համակարգերը և RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:
DANA ինքնագնաց հրետանային համակարգի առավելագույն հեռահարությունը շուրջ 19 կմ է իսկ արդիականացված տարբերակի դեպքում կարող է հասնել մինչև 25.5 կմ-ի: Համակարգը կշռում է շուրջ 29 տոննա, շարժման առավելագույն արագությունը՝ 80 կմ/ժ:
Վերջերս բացահայտվել էր, որ Ադրբեջանը ապօրինի ճանապարհով Սիրիա և Յեմեն զենք է արտահանել: Արտահանված զենք-զինամթերքի ցուցակում առկա է նաև նշված երկու ինքնագնաց հրետանիները: Փաստորեն Ադրբեջանը ցուցադրում է իր վաճառքի ենթակա զինվորական տեխնիկան նոր գնորդներ գտնելու նպատակով:

 

Աշոտ Ասատրյան