Թուրքիան զորք է մոտեցրել Իրաքի հետ սահմանին զորավարժություններ անցկացնելու պատրվակով: Այս պահին Իրաքին սահմանակից Սիլոփի նահանգում Հաբուր ցամաքային անցակետից ոչ հեռու , դիրքավորվում են 100 միավորից ավել զինտեխնիկա, այդ թվում ծանր զինտեխնիկա, հրետանի և այլն:
Հատկանշական է, որ այս զորավարժություններ կոչվածը տեղի է ունենում Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից մեկ շաբաթ առաջ: Նշեմ, որ Էրդողանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում և նախատեսում է հանդիպումներ ունենալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հետ, ինչպես նաև Իրաքի վարչապետի հետ: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի հետագա գործողությունների մասին պարզ կլինի սեպտեմբերի 22-ին կայանալիք ազգային անվտանգության խորհրդի (MGK) նիստից հետո:
Կարեն Հովհաննիսյան