Այսօր մեկնարկած զորավարժություններին Ադրբեջանը ցուցադրել է վերջերս Չեխիայից ձեռք բերած չեխական «Dana» (ShKH vz. 77) հրետանային ինքնագնաց կայանքները...
«Dana» կայանքները Չեխոսլովակիայում սկսել են արտադրել դեռևս 1976 թվականին։ 1983 թվականին, փորձնական շահագործման նպատակով ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունը Չեխոսլավակիայից ձեռք է բերել 10 միավոր կայանք, որոնք մեկ տարի անց վերադարձրել է։
1988թ. ԽՍՀՄ կողմից կրկին ձեռք են բերվել 100 միավոր կայանք, որոնց շահագործումը դադարեցվել է 1990-ին։



Հեռավոր 70-ականներին արտադրված Չեխական այս կայանքները մարտավարատեխնիկական տվյալներով որև է առավելություն չունեն Արցախի պաշտպանության բանակի զինանոցում առկա «Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգերի նկատմամբ, չնայած նրան, որ Ադրբեջանը դրանք ներկայացնում է որպես գերժամանակակից հրետանային միջոցներ` փորձելով արդարացնել միլիոնավոր դոլլարների ծախսերը ...