Ամեն անգամ երբ Ալիևյան կլանը հայտնվում է կոռուպցիոն նոր սկանդալի կենտրոնում և միջազգային հեղինակավոր մամուլում են հայտնվում նրանց կոռուպցիոն պատմությունները՝ Իլհամը լայնածավալ զորավարժություններ է նախաձեռնում։
Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 18-ից լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են անցկացնելու, որը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 22-ը..
Զորավարժություններին ներգրավվելու է մինչև 15 հազար զինծառայող, 150 միավոր տանկ, 120 միավոր տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 20 միավոր մարտական ավիացիա, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և անօդաչու թռչող սարքերեր։
Նշեմ, որ 2017թ հունիսի զորավարժությունների ժամանակ ներգրավվել են 23 հազար զինծառայող, 120 միավոր տանկ, 180 միավոր տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 30 միավոր մարտական ավիացիա, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և անօդաչու թռչող սարքերեր..
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ուշադիր հետևում է Ադրբեջանում անցկացվող զորավարժության ընթացքին և վստահորեն տիրապետում շփման գծում տիրող վիճակին ։
Ադրբեջանի բոլոր զորավարժություններն ընդամենը «մարտունակության» իմիտացիաներ են....
Ալեն Ղուլյան