Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանը հաստատել է սեպտեմբերի 25 ին կայանալիք անկախության հանրաքվեն։ Թուրքիան անվտանգության խորհրդի նիստ է գումարել, իսկ ԱՄՆ-ն կոչ է արել Քուրդիստանի խորհրդարանին չեղարկել ռեֆերենդումը։ Թուրքերը տարբեր միջոցներով փորձում են խոչընդոտել քրդերին։
Օրեր առաջ Քուրդիստանի հարևան գրեթե բոլոր պետութնունները դեմ էին արտահայտվել Քորդիստանի անկախացմանը, դրանից հետո ԱՄՆ և մի շարք կառույցների և երկրների ներկայացուցիչներ հանդիպել էին Քրդերի հետ, ուրպսզի նրանք հրաժարվեն ռեֆերենդումի մտքից։
Քուրդիստանի ներկայացուցիչներն օրեր հետո պետք է հրապարակեյին իրենց որոշումը, ահա և պատասխանը սեպտեմբերի 25-ին հանրաքվեն կկայանա փաստացի, Քուրդիստանին չեն տվել այնպիսի առավելություն, որից հետո ռեֆերենդումը կչեղարկվեր։
Հ.Գ.Քուրդիստանի հայ պատգամավորն իր ելույթում, նշել է, որ Քորդիստանի անկախացմանն այլընտրանք չկա։ Նա խոսել է նաև հայերեն և ասել, որ Քորդիստանը պետք է անկախանա ինչպես Հայաստանը։
Հ.Գ.Գ. Մեր դիվանագիտական կորպուսի թիվ մեկ թեման հիմա Քուրդիստանը պետք է լինի։