Ներկայացնում ենք Միխայիլ Աբրամովիչի «Հրեական բիզնես․ 67 ոսկե կանոններ» գրքից առանձնացված 22 գլխավոր կանոնները, որոնց պետք է հավատարիմ մնա ցանկացած իրական ձեռնարկատեր:
Ինչպե՞ս է հրեաներին հաջողվում հսկայական կարողոթյուն կուտակել: Ո՞րն է նրանց հարստանալու գաղտնիքը: Ինչո՞ւ է հենց հրեա ժողովրդին հաջողվում հեշտությամբ բիզնես կառավարել և ավելացնել հարստությունը: Դեռևս հին գրքերում է խոսվել դրամի նկատմամբ հրեաների վերաբերմունքի մասին, հարյուրավոր տարիների ընթացքում այս մշակույթը չի փոխվել, հակառակը՝ մեծ մասշտաբներով ընդլայնվել է:
- Թո՛ղ ձեր գործընկերոջ գույքն այնքան թանկ լինի Ձեզ համար, որքան ձեր սեփականը: Անկախ ամեն ինչից՝ հրեա գործարարն ամենաարժանապատիվ բիզնես գործընկերն է:
- Անտեղի ժամանակ մի՛ վատնեք: Ամեն վայրկյանը պարգև է և այն պետք է արդյունավետ օգտագործել:
- Հեռու մնացե՛ք վատ հարևանից: Օրը լավ սկսելու համար բավական է վերելակի մեջ հանդիպել լավ հարևանին կամ շենքի փնթփնթան տատիկին:
- Ոչինչ մի՛ ասեք, եթե ասելիք չունեք:
- Աշխատեք մինչև մոմի վերջին լույսը: Եթե Ձեր մոմը (կյանքը, աշխատելու, ստեղծագործելու ցանկությունը) դեռ չի մարել, չպետք է կանգ առնել, պետք է շարունակել և առաջ գնալ:
- Նեղ օրվա համար գումար ներդրեք: Այդ ներդրումը ձեր ապագայի համար է, որը կվերադառնա ամենաբարձր կապիտալով:
- Միշտ ողջունեք մարդկանց:
- Յուրաքանչյուր ոք արժանի է երախտագիտության:
- Նրանք գիտեն, թե ինչ է հարստությունը: Հարուստ լինելը 5 միլիարդ դոլար ունենալը չէ, այլ ըստ հրեական հայտնի ասացվածքի. «Հարուստ է նա, ով ուրախ է իր ունեցածով»:
- Ժամանակ գողացողը նույնպես գող է, ինչպես և գումար գողացողը: Գուցե ծայրահեղ է ասված, բայց ժամանակի տնօրինումը միլիարդներ տնօրինելուն է հավասար:
- Աշխատողներին ժամանակին վարձատրեք:
- Անհրաժեշտություն չկա ասելու այն ամենը, ինչ մտածում եք:
- Երբեմն պետք է ավելի շատ տալ, քան պահանջվում է:
- Գործատուն պետք է տեղյակ լինի, թե ինչպես է ապրում իր աշխատողը:
- Եթե ինչ-որ մեկն ուզում է սպանել Ձեզ, ինքներդ սպանե՛ք նրան:
- Կարողացեք ասել «ինձ անհրաժեշտ է» արտահայտությունը՝ հաղթահարելով հպարտությունը:
- Թող Ձեր խոսքը երդման նման պարտավորեցնի Ձեզ:
- Երբեք մարդկանց մի՛ վիրավորեք:
- Պլանավորե՛ք Ձեր կյանքը:
- Պարգևատրե՛ք ինքներդ Ձեզ՝ լավ աշխատելու համար:
- Վստահե՛ք գործը նաև ուրիշներին:
- Գտե՛ք հավասարակշռություն կյանքում: