Լրագրող Նաիրի Հոխիկյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.

 

Ալեքսանդր Լապշինը այսօր հրապարակային խոսել է Ադրբեջանում իր անցկացրած օրերի ու կրած տանջանքների մասին: Մանսավորապես, նա պատմել է, թե ինչպես են սեպտեմբերի 10-ի գիշերը բանտում իր խուց մտել ինչ-որ մարդիկ ու փորձել խեղդելու պատրանք ստեղծել: Հետո Բաքվի հիվանդանոցում Լապշինին այնքան դեղ են ներարկել, որ արդեն 5 օր է, թմրանյութերի ազդեցության տակ է:

Լապշինը խոստանում է ուշքի գալուց հետո մանրամասներ պատմել ադրբեջանական դժոխքից, բայց մինչև այդ շեշտում է՝ ինքը երբևէ ինքնասպանության փորձ չի արել:

Եթե հիշում եք, սեպտեմբերի 11-ին ես անդրադարձա այս թեմային՝ միանժանակ նշելով, որ Լապշինը չէր կարող ինքնասպանության փորձ անել (@https://www.facebook.com/nhokhikyan/posts/10155073201373831): Եղան հակառակ և նույնիսկ այլ կարծիքում համոզված տեսակետներ, բայց մի բան փաստ էր՝ գոնե այս փուլում Լապշինը չէր անի այդպիսի արարք, հետո այդ «ինքնասպանության» բեմադրությունը պետական մակարդակով անհրաժեշտ էր Ադրբեջանին՝ տեղեկատվական ֆոն ստեղծելու համար:

Հաշվարկս ճիշտ դուրս եկավ: