Իրաքյան Քրդական ինքնավարությունում պատրաստվում են սեպտեմբերի 25-ին նախատեսվող անկախության հանրաքվեին:


Բացի նրանից, որ քրդերի անկախության հանրաքվեի անցկացման դեմ հանդես են եկել, ոչ միայն Իրաքը, այլ նաև տարածաշրջանային երկրները, երեկ բավական լուրջ հանդիպում է եղել Իրաքյան Քրդստանի ղեկավար շրջանակի և ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև:


Ըստ որի՝ հանրաքվեն առաջարկվում է հետաձգել, որի փոխարեն քրդերին ներկայացվել է այլընտրանքային ծրագիր: Բարզանին խոստացել է քննարկել այն Իրաքյան Քրդստանի քաղաքական կառույցների, հասարակական լայն շրջանակների հետ և մոտակա ժամանակներս պատասխանել:

 

Սարգիս Գրիգորյան