Լապշինի թեմայով։ Բելառուս բլոգերի ձերբակալությունը, սկսված դատավարությունը, այնուհետև' նաև ազատ արձակումn իրականում հայկական դիվանագիտական շրջանակներին և, առհասարակ, Հայաստանին մանևրելու հրաշալի հնարավորություն, կարելի է ասել' «կոզր» են տալիս։ Սա որոշակիորեն նման է Ռամիլ Սաֆարովի դեպքին, երբ քնած հայ սպայի սպանած մարդը ոչ միայն ազատ արձակվեց, այլև դարձավ Ադրբեջանի ազգային հերոս։
Ադրբեջանի համար սա միգուցե ձեռքբերում է, սակայն արտաքին աշխարհը, միջազգային հանրությունը երկար ժամանակ հասկացան, որ այսպիսի իշխանություն ունեցող երկրի հետ, մեծ հաշվով, խոսել ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին, անիմաստ է։ Ապրիլյան պարտերազմն էլ եկավ դա ապացուցելու. ադրբեջանցիներն առանձնակի դաժանությամբ էին վարվել հայ զինվորականների նկատմամբ, նրանց անմարդկային կտտանքների ենթարկել անգամ զոհվելուց հետո։
Եվ հիմա' Լապշինի գործը։ Ալեքսանդր Լապշինն, ինչպես գիտեք, բազում անգամ եղել է Լեռնային Ղարաբաղում, հայտարարել ու պաշտպանել նրա անկախությունը և դրա համար հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում։ Ռուսաստանի, Իսրայելի ու Ուկրաինայի անձնագիր ունեցող Լապշինին Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևից չկարողացան հետ պահել այդ երկրի իշխանությունները, փոխարենը Լապշինն ինքն իր պաշտպանությունը հանձն առավ ու «ներողություն խնդրեց»՝ ճանաչելով, այսպես կոչված, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Պարզ և ակնհայտ է, որ դա տեղի է ունեցել ճնշումների ներքո, բազմաթիվ կտտանքների ենթարկվելուց հետո, որից հետո Լապշինը փորձել էր ինքնասպան լինել, ու հաջորդ օրը նրան ազատ էին արձակել։
Սա ևս մեկ լեգիտիմ առիթ է միջազգային հանրությանը ցույց տալու, թե ինչպիսի դեմք ունի իրականում Ադրբեջանը, ովքեր ու ինչ բարոյական նկարագիր ունեն այդ երկրի քաղաքական էլիտայի ներկայացուցիչներն ու ինչպես են վարվում գերիների հետ։ Մնացածի մասով Լապշինն ինքը կխոսի, երբ դուրս գա բանտից։