Հրանտ Բագրատյանին կարելի է ամեն ինչում մեղադրել,բացի մի բանից։ Այդ մարդը ինչ էլ որ խոսում է,փորձում է խոսել փաստերով ու հնարավորինս հիմնավոր։ Ինչը անշուշտ չես ասի նրա որոշ վայ նախկին գործընկերների մասին,ովքեր իրենք իրենց ելույթներով ու աղաղկներով,երիցս փորձում են ներիշխանական բազարների մեջ դիվիդենտներ հավաքել,չունենալով սեփական օրակարգ,փորձում են Բագրատյանին մեղադրել իշխանության նկատմամբ իրենց կոշտ քննադատությունը «սքողելու» փորձ անելու մեջ։ Որպես օրինակ բերում են այն հանգամանքը,որ երբ համացանցը ակտիվորեն քննարկում էր Խոսրովի արգելանոցում բռնկված հրդեհը,մատնանշում բացթողումները,որտեղից որտեղ հայտնվեց Բարգրատյանը,և գրառում արեց հայոց լեզվի վերաբերյալ,նրան որակելով որպես ոչ հարուստ լեզու։

 

սրա վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ ծավալվեցին, հիմնականում չհամաձայնելով Բարգրատյանի հետ։ Եվ այժմ, երբ «ԵԼՔԸ» գոնե իրենց համոզմաբ բավականին լուրջ գործընթաց է սկսել Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու կապակցությամբ,հանկարծ նորից հայտնվում է Բագրատյանը խոստանում է հայ կնոջ ու գենին նվիրված գրառումներ նույնպես անել։ Նախ Բագրատյանը ի տրաբերություն ԵԼՔ-ի գոնե սեփական օրակարգ ունի,սեփական ծրագիր ունի ու ի վերջո տնտեսագիտության մեջ բավականին հարգված,սեփական տեսություն գրած մարդ է։ Ու ինչքան էլ վերջին ժամանակներս քաղաքականապես այնքան էլ ակտիվ չէ,միևնույնն է իր ստատուսի վերաբերյալ Բարգտայնի մոտեցումները չեն փոխվել ու նա շարունակում է կարծել երբեմն որ Հայաստանը հենց իր շուրջ է պտտվում։

 

Ու այս լպարագայում,մեղմ ասած Բագրատյանը թքած ունի թե իշխանության ու թե ըննդիմության տեսակետների վրա։ Նա միևնույնն է իրենը ասելու է։ Բագրատյանը թքած կունենա վստահաբար նաև Փաշինյանի ու անձամբ ԵԼՔ-ի տեսակետի վրա նույնպես,ըստ որի,ինքը խոսում է այն ժամանակ,երբ ԵԼՔ-ը քննադատում է իշխանություններին,փորձելով հասկացնել, թե Բագրատյանը փորձում է հանրության ուշադրությունը շեղել։