Մի բան հուշեմ էն մարդկանց, ովքեր անհույս ու անճար ասում են. «Հայաստանն էնքան հետ է եվրոպական երկրներից, որ դժվար էլ հասնենք իրենց»: Ասեմ փաստերով:

 

Վրաստանի նման կրիմինալ և հետամնաց երկիրը հասավ Եվրոպային մաքսիմում 5 տարում, Հայաստանը, հաշվի առնելով հայերի և վրացիների ինտելեկտուալ տարբերությունը, շատ հեշտությամբ կարող է անել դա մաքսիմումը 3 տարում: Իսկ, այ, եվրոպական ընտանիքներում մի 30 տարի առաջ ծնվում էր միջինը 2 երեխա, վերջին 30 տարվա սոցիալական հզոր ծրագրերի, տնտեսության արագ զարգացման շնորհիվ եվրոպական ընտանիքներում ծնելիության միջին ցուցանիշը դարձավ 1 (շեշտում եմ՝ եվրոպական ազգերի ընտանիքներում): Իսկ վերջերս էլ անգլիացի գիտնականները (դրանք էն, չէ՞, միշտ միլիոններ ծախսում ու մի անիմաստ բան հայտնաբերում) հայտնաբերել են, որ ծնելության աճը Եվրոպայում կոնկրետ եվրոպական ազգերի մոտ հնարավոր չէ ավելացնել մոտակա 100 տարում: Ասա՝ ինձ մի 10000$ տայիք, ես կհայտնաբերեի: Ասածս ի՞նչ ա. հիմա ո՞վ ա հետ՝ մե՞նք, թե՞ եվրոպացիք:

 


Մեծ ոգևորվածություն, հպարտություն. ահա այն զգացմունքները, որ ապրում եմ վերջերս՝ հաճախակի լսելով հայկական ընտանիքներում 3-րդ, 4-րդ... զավակների ծնվելու մասին: