Ըստ իս, այս ԱԺ ընտրությունները նախորդ համապետական ընտրություններից տարբերվում էին միայն նրանով, որ բոլոր գլխավոր դերակատարները ընդունեցին դրանց լեգալ լեգիտիմությունը: Հիմնվելով ընտրությունների վերահսկելու սեփական փորձի վրա՝ եզրակացրել եմ, որ արդյունքները նախորդ տաս տարիների ընթացքում էլ բավականին ճշգրիտ արտացոլել են իրականությունը:

Շատերն արդեն համակերպվելով այս իրողության հետ՝ դեռևս չեն կարողանում համակերպվել այն ՓԱՍՏԻ հետ, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն, ոչ բռնապետական ռեժիմն է, ոչ էլ այդ ռեժիմի դեմքերից որևէ մեկը: Գոնե, որովհետև փաստացի ռեժիմ չկա: Փոխարենը կա, տարիներ առաջ ձևավորված ակադեմիական կոնսենսուս, որը բացատրում է հասարակության վարքագծի տենդենցները:

Հասարակական վարքագծի հիմքում այդ հանրության քաղաքակրթություն է: Քաղաքակրթությունը ձևավարովում է մշակույթի հիման վրա: Մշակույթը հետևանք է պատմության, ասել է թե, պատմական իրադարձությունների: Այս քառաքայլ մոդելի շուրջ, ինչպես ասացի, կա լայն ակադեմիական կոնսենսուս: Մինչդեռ պատմության կերտման հիմնաքարի վերաբերյալ կա մի քանի մոտեցում՝ մտքի տարբեր դպրոցների կողմից: Առավել հայտնի է տնտեսական մոդելը, որին ես էլ եմ հակված:

Հազարամյակներով հանրության վարքագիծը պայմանավորված է եղել տվյալ բնակավայրի բերքատվությամբ: Նույն լեզուն, կրոնը և պետականությունը ունեցող Իտալիան և Իսպանիան իրարից տարբերվում են առաջին հերթին իրենց հողով: Նույն տարբերություն կա Լոռու և Շիրակի մարզերի միջև: Ինդուստրիալ հեղափոխությունը շեշտը դրեց հանքահումքային բազայի առկայության վրա: 20-րդ դարի երկրորդ կեսին իշխել է էներգակիրների տնտեսությունը, իսկ 21-րդը իշխելու է նյութական և ոչ նյութական ռեսուրսների տարանցման կոմունիկացիաները: Ով կարողացավ առավել «տարանցիկ» լինել, նա էլ «պիրյոդ» կընկնի:

ՀՀ ներկայիս բնակչությունը հարյուրամյակներով ապրել է առևտրականի կյանքով և ձևավորել խիստ լիբերալ վարքագիծ, որը չի ընդունում որևԷ արժեհամակարգ, որը կկոլեկտիվացներ է շահը՝ անհատականացնելով պատասխանատվությունը: Այս մարդկանց հետաքրքիր է միայն իրենց անհատական շահը և կոլեկտիվ անպատասխանատվությունը: Վերջին տարիների հասարակական կոնֆլիկտների պատճառն այն է, որ այս առևտրականների գլխին պետություն է ընկել, որից հրաժարվելու դեպքում, ըստ ամենայնի, նրանք կզոհվեն: Սա հաշվի առնելով՝ նրանք նախընտրում են ձգել այնքան, որքան անհրաժեշտ է այս տարածքից փախնելու համար: Առևտրականների հասարակության համար հավասարազոր ընդունելի տարբերակ է նաև ինչ որ մի պետության կազմ մտնելը: Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակն իրենից ներկյացնում է՝ 97% առևտրականների պայքարը 3% նացիոնալ սոցիալիստների դեմ: Հոգով առևտրականին չես կարող համոզել կամ առավել ևս հավաքագրել։ Նրան հնարավոր է կամ գնել, կամ ստրկացնել... կամ էլ՝ փող տալով ստրկացնել: Միայն Արցախում է որ նացիստ է նաև բնակչության զգալի մասը, քանի որ ունեցել են պետություն, պարարտ հող և հեռու են եղել առևտրից:

Նենց որ, չէ ես ժողովրդին չեմ մեղադրում: Կա էն, ինչը որ կա: Բայց նաև պատրաստ չեմ հանգիստ ընդունել այն փաստը, որ մեզ զրկում են տարանցիկ կենտրոն դառնալու հնարավորությունից: Սերժ Սարգսյանը կարա ամեն օր նախաճաշին 3 տարեկան համով մանուկներ ուտել, բայց ես մեկ է իրեն կսատարեմ, եթե տեսնեմ, որ «տարանցման» ուղղով է շարժվում: Մյուս կողմից կարա լինի շատ համակրելի ժպիտով մի սուրբ հայրենասեր, ով տարանցման գերակայությունը չի հասկանում, կամ չի ուզում հասկանալ, կամ նույնիսկ չի կարող։ Այդ դեպքում ինձ մի հատ Игла-С ու հաշիվը... եղածը մի 25 տարի սռոկ չի՞:

Հ.Գ. ժողովրդին չմեղադրելով հանդերձ՝ կարամ հանգիստ զզվեմ, չէ՞:

 

Արթուր Դանիելյան