Մտորումներ "պարոն" Բախշյանի շուրջ
Երևի բոլորն են տեղյակ այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ ոմն Արմեն Սահակյանի անպարկեշտ և անդաստիարակ պահվածքի մասին...Սույն մականունավոր միկրո-երեսփոխանն այն աստիճանի է ցածրացել,որ "Ելք" խմբակցության ավագանու անդամ Անահիտ Բախշյանի հասցեին վիավորական ռեպլիկներ է թողել, վերջինիս դիմելով՝"Անո"-ով և "պարոն Բախշյան"-ով...
Հետաքրքիր է,"Ծիտ-Արմենին" ոչ ոք քաղաքավարության կանոններ չի սովորեցրել...Երևի սրանց տանը իրենց մեծերին այդպես են դիմում,ինքն էլ որոշել է այդ նույն անմակարդակ պահվածքը դրսևորել 70-ամյա կնոջ նկատմամբ...
Ասեմ,որ Գյումրիում շատ է կիրառվում "տղամարդ կին" արտահայտությունը,որով գյումրեցիները բնութագրում են շատ աշխատասեր և հասարակության մեջ ինչ-որ բանի հասած կանանց...Ես համաձայն եմ որ,տիկին Բախշյանն իրոք "տղամարդ" կին է...
Եթե տիկին Բախշյանին վիրավորելու նպատակով կուսակցությունից կուսակցություն (ԲՀԿ-ից ՀՀԿ) թռչող "Ծիտ-Արմենը" (մականունը միամիտ դրված չէ) միտումնավոր է "պարոն" ասել ,ապա ինքն էլ "տիկին" է,իսկ ավելի ճիշտ՝"ախչի"՝"ախչի Ծիտ"-ը...
Զարմանալի էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի արձագանքն իր կուսակցի անդաստիարակ և անմակարդակ պահվածքին...Այնպիսի տպավորություն էր,որ հայտարարությամբ էր հանդես գալիս Մինսկի խումբը,ով միշտ փորձում է հավասարություն դնել զինադադարը խախտող Բաքվի և հայերի միջև..Այս պարագայում Մարգարյանը հավասարություն դնեց պարկեշության և լկտիության միջև...
Հայաստանը միշտ աչքի է ընկել կնոջ և տարեցների նկատմամբ հասարակության կողմից խորը հարգանքի դրսևորումներով... Սակայն....
Հուսով եմ,որ ինքնամաքրման ուղին հռչակած ՀՀԿ-ն շատ արագ կձերբազատվի իր անառակ անդամից,ով իրեն պահել չգիտի...
Գագիկ Համբարյան