Խոսակցություններ են պտտվում, որ Հոլմսն ինչ-որ կերպ փախչել է մահապատժից ու տեղափոխվել Հարավային Ամերիկա կամ նույնիսկ դարձել Jack the Ripper-ը։
Անցյալ 100 տարիների ընթացքում սկսեցին տարբեր խոսակցություններ պտտվել սերիական մարդասպան Հերման Վեբսթեր Մադջեթի (առավել հայտնի Հ. Հ. Հոլմս կեղծանունով) մահապատժի շուրջ։
Վերջերս the History Channel-ը թողարկել է իր նոր, 8 սերիայից բաղկացած ֆիլմը՝ «American Ripper» անունով, որը փորձում է ապացուցել, որ, չնայած Հոլմսը 1896 թվականին ձերբակալվել ու դատապարտվել է Փենսիլվանիայում, նրան հաջողվել է փախչել մահապատժից ու տեղափոխվել Միացյալ Թագավորություն, որտեղ շարունակել է սպանությունները, բայց արդեն նոր անունով՝ Jack the Ripper:
Որպեսզի այս խոսակցություններին մեկընդմիշտ վերջ տրվի, Հոլմսի ծոռների երեխաները դիմումով են հանդես եկել՝ խնդրելով Դելավեր նահանգի դատարանին արտաշիրիմում կատարել։
Ստոմատոլոգիական գրառումներն ու դատաբժշկական փորձաքնությունն ապացուցեցին, որ մարմինն իսկապես Հոլմսինն է։
Հայտնի որպես Ամերիկայի առաջին սերիական մարդասպան՝ Հոլմսը Չիկագոյի բնակելի շենքերից մեկում «Սարսափների տուն» է կառուցել, որտեղ 1886-1894 թվականներին սպանել ու մասնատել է շուրջ 27 մարդու։ Ոստիկանությունը բացահայտեց նրա հանցագործություններն ու ձերբակալեց նրան միայն այն բանից հետո, երբ նա սպանեց իր բիզնես ընկերոջը։
Հոլմսին պահում էին Ֆիլադելֆիայի բանտերից մեկում, որտեղ նա սպասում էր իր մահապատժին։ Խոսակցություններն ասում են, որ հենց այստեղ է, որ նա սկսել է ծրագրել իր փախուստը։
The Chicago Daily Inter-Ocean լրաթերթում հրապարակված մի հոդվածում հեղինակը պնդում է, որ Հոլմսի անվան տակ մահապատժի է ենթարկվել մեկ այլ տղամարդ, իսկ ինքը՝ Հոլմսը, փախուստի է դիմել։
Հոդվածն ասում է, որ Հոլմսին բանտից դուրս են հանել արկղով, որի մեջ պետք է լիներ մեռած Հոլմսը, բայց իրականում նրանք դուրս են հանել կենդանի Հոլմսին։
Այնուամենայնիվ, այժմ այս բոլոր վարկածները հերքված են, իսկ Jack the Ripper-ի ով լինելը դեռ երկար մտածմունքների ու ուսումնասիրությունների տեղիք կտա։