Մեր բանակն ընդհանրապես, իսկ սահմանը մասնավորապես, անըդհատ տեխնիկական սարքավորումների թարմացման կարիք ունի: Այնպես չէ, որ սահամանի որոշակի հատվածը վերազինեցիր ժամանակակից տեսանկարահանող և կապի միջոցներով, ուրեմն այդպիսով կարող ես այդ հատվածի հարցը լուծված համարել:

 

Բարձր տեխնոլոգիաների այս լուսավոր դարում գիտությունը զարգանում է շատ արագ տեմպերով, և , օրինակ, մեկ տարի առաջվա տեղադրվածն այսօր արդեն համարվում է բարոյապես մաշված տեխնիկա: Սա ես ասում եմ, որպեսզի մոտավոր կարծիք կազմվի այն բանի մասին, որը կոչվում է բանական անընդհատ ուշադրության կենտրոնում պահել:

 

Եթե ժամանակին տեսանկարահանող սարքն ի վիճակ էր դիտարկել միայն մեկ ուղղություն, ապա հետո տեսնակարահանող սարքերն ունեին հնարավորություն 380 աստիճան պտույտ կատարել և դիտարկում կատարել, հետո արդեն եղավ այնպես, որ չափերը փոքրացան, հայելիի անդրադարձը պակասեց և այլն, և այլն... Ասելիքս ցանկանում եմ բերել նրան, որ բանակաշինությունը պահանջում է մշտական, հետևողական աշխատանք, այստեղ ներդրումները մշտապես են ու արդարացված, մշտապես են այնքան ժամանակ, քանի դեռ մենք թղթի վրա չունենք խաղաղությունը հաստատող ստորագրություն մեզ հարևան, բայց ոչ բարեկամ երկրի կողմից...

 

Կարեն Հովհաննիսյան