Բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատ արձակումը ոչ այնքան ճնշումների կամ հնարավոր սանկցիաների հետևանք է արևմուտքի կողմից ընդդեմ Ադրբեջանի,այլ ավելի շուտ պայմանավորված է վերջին ամիսներով բլոգերի հետ տեղի ունեցած իրադարձություններով։ Կարծես թե ոչ ոք չի նշում,որ ընդամենը երկու օր առաջ բլոգերը ինքնասպանության փորձ է արել,որը կանխել բատնի աշխատակիցները։ այս անգամ կանխել են,սակայն հաջորդ անգամ կարող էին և չկանխել,ուստի միակ բանը որ կարող էին անել տվյալ պաագայում,մանավանդ որ մթնոլորտն էլ տրամադրող էր,բլոգերին ազատ արձակել էր,իհարկե նախագահ իլհամ ալիևի «ներման» շնորհիվ։
Կարելի է միայն պատկերացնել,թե ինչպիսի աղմուկ կբարձրանար եթե հանկարծ պարզվեր,որ Լապշինը ինքնասպան է եղել։ Ադրբեջանի նկատմամբ իրենց վերաբերմուքնը դեպի բացասական կփոխեին ոչ միայն արևմուտքում,այլ ռուսաստանում,իսրայելում,ու նույնիսկ բելառուսում,որ երկից որ Լապշինը տեղի ուժայինների օգնությամբ հանձնվել էր Ադրբեջանին։
Ինչ կարող է սրանից քաղել Հայաստանը։ Տեսականորեն ինչ պետք է արդեն քաղել է, սակայն կարևոր է իհարկե նաև թե ազատության մեջ արդեն ինչպիսի դիրքորոշում կորդեգրի Ալեքսանդր Լապշինը։ արդյոք նա դիքրորոշումը կփոխի այն ամենից հետո ինչ տեսավ Ադրբեջանում,թե կմնա հաստատակամ ԼՂՀ անկախության ու ազատության իր որդեգրած նախկին քաղաքականության մեջ։ Դա մեծապես կախված է,թե ինչպես կաշխատեն նրա հետ հայ դիվանագետներն ու մասնագետները։