Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է,որ չի հավակնում քաղաքական ամենաբարձ իշխանության Ուկրաինայում,սակայն միևնույն ժամանակ նաև ընդգծել է իր պատրաստակամությունը պայքարել
ուկրաինայում ժողովրդավարության,մարդու իրավուքնների պաշտպանության համար։ Սահակաշվիլին գովեստի խոսքեր է ասել սահնապահ զորքերի ու ոստիկանության մասին,ովեր ցուցաբերել են մաքսիմալ պատրաստվածություն,որպեսզի ավելորդ արյունահեղություն չլիներ իր՝ երեկ լեհաստանից ուկրաինա սահմանզատաման մեջ։ Ինչպես գիտենք Օդեսայի նախկին քաղաքապետը արդեն գտնվում է ուկրաինայում։
Այն,որ նա չի հավակնում քաղաքական պաշտոնների,այդ երկրում քչերն են հավատում,որովհետև այնպես չէ նախ,որ դրա մեջ ինչ-որ վատ բան կա,եվ երկորրդ այնպես չէ,որ Սահակաշվիլին արժանի չէուկրաինայի նախագահ դառնալու։ Լավ թե վատ,նա ռեֆորմատոր է,ու դրա արդյունքները մենք տեսել ենք վրաստանում։ Փորձն էլ հսկայական դեր ունի,որովհետև նույն Սահակաշվիլին ի վերջո ութ տարի զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը։ Այնուամենայնիվ,այն ինչ այս օրերին տեղի է ունենում ուկրաինայում,մեղմ ասած ավելի է քան քաղաքական իրադարձությունը։ բնականաբար Սահակաշվիլին չի կարող չունանալ քաղաքական նպատակներ ու դառնալ պատմության մեջ առաջին մարդը,ով զբաղեցրել է նախագահի պաշտոններ միանգամից երկու երկներում։ Սակայն դրա համար նա պետք է շատ աշխատի։
Նախ ուկրաինայում հնարավոր է շատ շուտով կարգավորվի դոնեցկի ու լուագանսկի խնդիրները,որտեղ կտեղայավեն խաղաղապահ զորքեր ՄԱԿ-ի։ Եվ ոչ միայն այդ գոտում,այլև ռուս-ուկրաինական սահմանի այն կետերում,որոնք դուրս են գտնվում ուկրաինական վերահսկողությունից։ Սա իշխանություններին բավականին մեծ ֆորա է տալիս,ու Սահակաշվիլու գործը գնալով բարդացնում։ այնպես որ ճիշտ է,հսկայական սեգմենտ կա,որ դժգոհ է ուկրաինայի ներկա իշխանություններից,սակայն քիչ էլ չեն նրանք,ովքեր հաստատ կսատարեն գործող իշխանություններին,թեկուզ և վերոնշյալ հարցում ունեցած հաջողության համար: