Երեկ Ուկրաինայի նախկին նահանգապետ Սաակաշվիլին, չունենալով Ուկրաինայի և որևէ այլ երկրի քաղաքացիություն, փաստացի, անօրինական մուտք գործեց Ուկրաինայի տարածք։ Այս դեպքից հետո երկու եզրակացություն կարել է անել. կա՛մ Ուկրաինան թույլ պետություն է և սեփական սուվերեն տարածքը պաշտպանել ի վիճակի չէ, քանի որ ընդամենը 200 հոգով կարողացան ճեղքել պետական սահմանը և սահմանապահներին, կա՛մ սա վատ իրականացվող շոու է, և այս դեպքից հետո Ուկրաինայի քաղաքական դաշտում պետք է փոփոխություններ իրականացվեն ամենաբարձր մակարդակներում։

Հակառակ դեպքում, սպասում ենք Միշային հարևան պետությունում։

 

Էդգար Խաչատրյան