Քչերը գիտեն, որ աշխարհի թիվ մեկ ահաբեկիչը համարվող Բեն Լադենը շատ մտերմիկ հարաբերություններ է ունեցել Ադրբեջանի իշխանության հետ: Ուսամա բեն Լադենի Գերմանիայում ձերբակալված կողմնակցի ցուցմունքներում ասվում է, որ 10 տարիների ընթացքում Ալ Քաիդայի առաջնորդը 86 անգամ եղել է Բաքվում: Իսկ արդեն Արցախյան պատերազմի ժամանակ հարյուրավոր մոջահեդներ կռվում էին Ադրբեջանի համար:

Այսպես՝ տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունը աջակցել է ահաբեկչությունների և ինքն էլ ներգրավվել է դրանց մեջ: Եթե ուսումնասիրություններ կատարվեն, ապա հաստատ մի շարք լուրջ ահաբեկչական գործողություններում կգտնեն անհերքելի փաստեր՝ Ադրբեջանի մասնակցությանը վերաբերող:

 

Աշոտ Ասատրյան