Երբ ռուս փորձագետը հայտարարում է, որ Հայաստանը Չինաստանի համար, որպես ռազմական գործընկեր ձեռնատու չէ, քանի որ չինացիների համար առաջնահերթ գումարն է իսկ Հայաստանը այդքան գումար չունի, որպեսզի մտնի չինական զենքի առք ու վաճառքի մեջ, տեսնես իրեն տեղեկացրել են, որ այդ նույն Չինաստանը Հայաստանի ՊՆ-ին 1մլն 540հզր ԱՄՆ դոլար է տվել ու ոչ որպես պարտք կամ վարկ: Սա էլ առաջին դեպքը չէ, որ Չինաստանը օգնում է Հայաստանին ռազմական ոլորտում:
Ռուսական ու ադրբեջանական մամուլի իրար խառնված արձագանքը վկայում է, որ Չինաստանի հետ հետագա ռազմական համագործակցությունը շատ իդեալական ընտրություն է: Եթե կարողանանք մինչև վերջ այսպես շարունակենք, ապա շուտով հսկայական տարբերություններ կտեսնենք և հայկական զինված ուժերում և Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում:
Աշոտ Ասատրյան