Մոլդովայի խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն հայտարարել է, որ երկրի նախագահ Իգոր Դոդոնը գերազանցել է զինված ուժերի գերագույն հրամանատարի լիազորությունները, արգելելով զինվորականներին արտերկրում զորավարժություններ անցկացնել:

Մինչ այդ Մոլդովայի նախագահը հայտարարել էր , որ թույլ չի տալու, որպեսզի զինված ուժերը երկրի սահմաններից դուրս այլ զորավարժությունների մասնակցեն:

Խորհրդարանի նախագահը այս հայտարարությունը համարել է , որպես նախագահի կողմից պաշտոնի չարաշահում ու ըստ նրա նախագահը սխալ պատկերացում ունի, թե ինչ է նշանակում երկրի գերգույն գլխավոր հրամանար: Կանդուն պատրաստվում է այս հարցը քննարկել Երկրի բարձրագույն անվտանգության խորհրդում:

 

Աշոտ Ասատրյան