Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդուն՝ Ռազմիկ Դանիելյանին նախագահի մրցանակ տալն ու շնորհակալագրի տրամադրումը ավելի շատ կարելի է հասկանալ Սերժ Սարգսյանին՝ թիկունիքց հարված հասնցելու փորձ։ Առաջին հայացքից Հայաստանում տեղի ունեցող յուրաքանչյուր քաղաքական,մշակութային,կրթական միջոցառում,որը կապված է նախագահի կողմից մրցանակի կամ պատվոգրի արժանանալու հետ,ասոցացվում է հենց Սարգսյանի՝ ամեն ինչից տեղյակ լինելու փաստի հետ։ Այդպիսին է հանրային կարծիքը ու ինչ-որ տեղ միգուցե ճշմարտության հատիկներ դրա մեջ կան։

 

Այլ կերպ ասած խոսվում է նրա մասին,որ Սերժ սարգսյանը,որպես Հայաստանի նախագահ ամեն ինչից տեղյակ է։ Սակայն կան դեպքեր,երբ նախագահը նույնիսկ ֆիզիկապես չի կարող տիրապետել ամբողջ ինֆորմացիան ու վստահաբար կարելի է ասել,որ Դանիելյանի հետ կապված դեպքը հենց այդ միջոցառումների թվին էր պատկանում։ Նախագահը օրական ստորագրում է մի քանի տասնյակ կարևոր փաստաթուղթ ու հաստատ չէր խորանալու թե արդոք Դանիելյանի որդին է թե ոչ։ Իսկ ահա նախագահի կողմից որպես գերազանց առաջադիմության համար շնորհակալագրի արժանացնեոլվ յուր զավակին,ինչքան էլ որ նա լավ սովորի (դա դեռ մեծ հարցական է),Արամ Դանիելյանը ընդամենը լաչառությնա փորձ է անում,փորձում ողբերգությունը սքողել իբր թե հաջողությամբ,սակայն սա ավելի շատ արթացրեց հանրության դժգահությունները։ Ու Վստահաբար կարելի է ասել, նախագահին այս ամենը հաստատ դուր չի եկել։ Որովհետև մենք իրոք կարծում ենք,որ Սերժ Սարգսյանը տեղյակ չէր,որ հենց Արամ Դանիելյանի որդին է ներկայացված նախագահականի մրցանակին։

 

Գրիգոր Սաղաթելյան