Այսօր ՀՀ ԶՈւ-երի ՀՕՊ զորքերի "С-300" ԶՀՀ-ների երկու մարտական հաշվարկները «Боевое Содружество-2017» զորավարժության շրջանակներում ՌԴ Աշուլուկ հրաձգարանում կատարել են երկու կրակային վարժություն: Թիրախներից մեկը եղել է բալիստիկ հրթիռ, երկրորդը այլ մարտական թռչող սարք: Երկու վարժություններն էլ հայկական հաշվարկները կատարել են գերազանց, խոցելով հենց առաջին հրթիռներով:

 

Արծրուն Հովհաննիսյան