Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անմիջական ղեկավարությամբ ստեղծվել է Թուրքիայի պետական փորձաքննության խորհուրդ (DDK) , որը բացառապես զբաղվելու է Ֆեթուլլահ Գյուլենի «դավադրությանը» մասնակից եղած կամ դրանում կասկածվող անձանց գործերի մանրազնին ստուգմամբ: Քառասուն հոգնոց խորհրդի կազմում են Էրդողանի խորհրդականները, ինչպես նաև հայտնի ազգայնամոլներ Մուստաֆա Աքիշը, Ահմեդ Քարայիղիթը, Մեհմեդ Ույչումը, Այշե Թյուրքմենօղլուն և Օյզլեմ Զենգինը:

 

Նշեմ, որ այս անձիք համարվում են նաև Սևծովյան և Մարմարածովյան տարածաշրջանի քրեական աշխարհի, այսպես ասած, ներկայացուցիչները թուրքական իշխանությունում: Խորհուրդն ունի ինը կոմիտե, կոմիտեներն ունեն ընդհանուր մեկ ղեկավար, կոմիտեների ղեկավարն է Յունուս Արընչին, ով էլ ամենշաբաթյա հաշվետվությամբ հանդես է գալու Էրդողանի մոտ:

 

Կարեն Հովհաննիսյան