Երեկ Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարի բոլոր մանրամասները արդեն գրեթե հայտնի են։
Պարզվեց, որ մեղավորը ոչ թե Համմերի վարորդն է, կամ ոչ հիմնական մեղավորը, այլ սպիտակ մեքենայի վարորդը, ով փորձում էր հոծ գծի խախտումով անցնել հանդիպակաց գոտի։ Պարզվեց նաև, որ սպիտակ մեքենայի այդ վարորդը ԱԻՆ-ում փրկարար է աշխատում։
Իսկ Գագիկ Շամշյանի հրապարակած լուսանկարներում կարել է արդեն տեսնել, թե ինչպեսս է նա դեպքի վայրից փախուստի դիմելուց հետո եկել փրկարարների մարտական հաշվարկի հետ՝ 11 -ամյա աղջկա դիակը մեքենայից հանելու աշխատանքներն իրականացնելու։ Լուսանկարը՝ ստորև