Սեպտեմբերի 5-ին սկսվեց ֆրանսիացի Էլիզ Լյուսիի և Լորան Ռիշարի դատավարությունը: Դատի տվողը Ադրբեջանի իշխանությունն էր: Դեռ 2 տարի առաջ, երբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ժամանել էր Ադրբեջան, այս լրագրողները, բացի պաշտոնական արարողությունը լուսաբանելուց, նաև լուսաբանել էին այլ իրադարձություններ: Լրագրողները հարցազրույց էին վերցրել ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստներից: Էլիզ Լյուսին Ադրբեջանը անվանել էր «աշխարհի ամենադաժան դիկտատուրա ունեցող երկիր», իսկ Լորան Ռիշարը Իլհամ Ալիևին անվանել էր «դիկտատոր»:
Ադրբեջանի իշխանությունները միանգամից դատի են տվել լրագրողներին բարոյական վնասի փոխհատուցման համար: Սակայն այս դատական գործը ավելի շատ ուղղված է Ադրբեջանի սահմաններից դուրս գործող մյուս լրագրողների աչքը վախեցնելու համար, որպեսզի հետագայում աշխարհի ոչ մի ծայրում ռիսկ չանեն ու Ադրբեջանը վատ երկիր չներկայացնեն:
Սեփական երկրի ներսում լրագրողներին բանտ նստեցնելուց ու այլ երկրներից նրանց գողանալուց հետո Իլհամ Ալիևը անցել է նաև օտարազգի լրագրողների հանդեպ հաշվեհարդար տեսնելուն:
Աշոտ Ասատրյան