Մի քանի օրից տարածաշրջանում հայտնվելու է նոր երկիր, նոր անվանումով: Այս երկիրը , կամ այսպիսի անվանումով երկիր աշխարհի ստեղծման օրից գոյություն չի ունեցել, սակայն շուտով այն կլինի իրականություն: Պատրաստ ենք արդո՞ք մենք ընդունել ու հաշվի նստել այս երկրի հետ, թե անիմաստ խանդը մեզ կխանգարի առաջ գնալ, բարեկամական կապեր ստեղծել, մեզ համար ձեռնտու ու կարևոր դաշնակից ունենալ: Չեմ կարծում , որ մենք պատրաստ ենք... Մենք անգամ կասկածանքով ենք մոտենում այդ նորաստեղծ պետության ղեկավարաի հայտարարությանը, այն է՝ հայերենին կտրվի պետական լզեվի կարգավիճակ:
Քրդական պետությունը կլինի, սակայն թե նա որքան կգոյատևի դժվար է ասել: Այս պետության ստեղծումով տարածաշրջանում առաջանում է շիկացած մթնոլորտ, ամեն պահին պատերազմի վտանգով: Հենց այս պետության սահմաններին բախվում են այնպիսի պետության շահեր, ինչպիսիք են Իրանն ու Թուրքիան, Իրաքան ու Սիրիան, Սաուդյան Արաբիան ու ողջ արաբական աշխարհը, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը : Ուշադրություն դարձրեք այս նորաստեղծ պետության պետական լեզվի կարգավիճակին հավակնող լեզուներին. քրդերեն (պետություն չունեն) , թուրքմենենրեն (պետություն չունեն), ասորերեն (պետություն չունեն) , արաբերենն ու հայերենն էլ նրա համար, քանի որ այդ տարածքների բնիկներն են համարվում, կամ գոնե այդ տարածքների որոշ մասը իրենց հայրենիքն է...
Շատ բարդ շախմատային պարտիա է սկսվել...
Կարեն Հովհաննիսյան