ԵԺԿ Քաղաքական համաժողովի ընթացքում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ելույթի մի մասը նվիրել է Ադրբեջանի կողմից հսկայական գումարների լվացման կոռուպցիոն սկանդալին։

«ԵԺԿ Քաղաքական համաժողովի ընթացքում ելույթիս մի մասը նվիրեցի Ադրբեջանի կողմից հսկայական գումարների լվացման կոռուպցիոն սկանդալին, որի կիզակետում նաև որոշ եվրոպական քաղաքական շրջանակներ են։

Հատուկ ընդգծեցի, որ այդ գումարները ծախսվել են ոչ միայն Ադրբեջանին վերաբերող ժողովրդավարական խնդիրների քողարկման համար, այլև հակահայկական գործողությունների և Հայաստանի դեմ քաղաքական ճնշումների նպատակով։

Եվրոպական կուսակցությունները պարտավոր են աջակցել և հետամուտ լինել ժողովրդավարությունը և եվրոպական ինստիտուտները վտանգող և վարկաբեկող այս աննախադեպ սկանդալը ամբողջությամբ հետաքննելու, բոլոր հանգամանքները պարզելու և մեղավորներին պատժելու համար»,- Facebook-յան իր էջում գրել է Աշոտյանը։