Ես կողմ եմ, որպեսզի հայկական զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցեն մեր հարևան պետությունների տարածքում անցկացվող բոլոր զորավարժություններին, անկախ այն բանից, թե հատկապես որ երկիրը կամ ռազմական դաշինքն է դրանք կազմակերպում: Այդ մասնակցությունը համապատասխան տարածքներում ռազմական գործողություններ վարելու կամ ծավալելու հեռանկարների վերաբերյալ կարևոր փորձառություն ձեռք բերելու լավ հնարավորություն է տալիս ռազմական մասնագետներին:
Չեմ կարող ասել, թե ինչու հայկական կողմը չի մասնակցում այս զորավարժություններին, թեև նախապես ներառված է եղել մասնակիցների ցուցակում: Ամեն դեպքում, եթե, օրինակ, նոյեմբեր ամսին Հայաստան-ԵՄ նորացված ասոցացման համաձայնագրի ստորագրումը ձախողվի ինչ-որ երրորդ կողմի ջանքերով, ապա հիմնավոր կհամարեմ այն ենթադրությունը, որ այս զորավարժություններին մեր զինուժի մասնակցությունը ևս կանխվել է արտաքին միջամտության հետևանքով:
Արման Մելիքյան