Օգոստոսի 1-ին Հայաստանը մասնակցում է «Noble Partner» զորավարժություններին, որը ԱՄՆ առաջնորդությամբ ստեղծված և ՆԱՏՕ-ի «Response Force» ծրագրի բաղկացուցիչն է։ Մասնակիցներին ողջունում և ՌԴ-ի նկատմամբ քննադատություն է հնչեցնում անձամբ ԱՄՆ փոխնախագահ Փենսը՝ միջոցառմանը հագցնելով հակառուսական շապիկ։ Հայկական կողմը դա գիտակցել է և մասնակցել է զորավարժություններին՝ առանց վերապահման։
Մեկ ամիս անց, մասշտաբներով անհամեմատելի և որոշ առումով վիճարկելի (ՆԱՏՕ-ի կողմից ուղղակի կազմակերպված լինելու առումով) «Agile Spirit» զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում, ըստ էության կարևոր էլ չէ, թե ինչ հիմնավորմամբ։
Ի՞նչ է փոխվել մեկ ամսվա ընթացքում։ Ճիշտ է, Պուտին-Սարգսյան հանդիպում է եղել։ Ի՞նչ է դրանից օրեր անց հայտարարել Սարգսյանը, այո ԵՄ-ի հետ ստորագրում ենք համաձայնագիրը։
ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման դիմաց ժեստ ենք անում, թե կատարում ենք ռուսների խնդրանքը, կարևոր չէ։ Այս «Trade Off»-ը ես ընդունելի եմ համարում։ Հավատացեք, ռուսների, կամ ամերիկացիների հետ հարցերը չկորդինացնելը խոհեմ չէ։ Գերտերությունների բախման ժամանակ «ոտատակ» ենք ընկնելու։
Սուրեն Սարգսյան