Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հրթիռային հարձակման են ենթարկել Թուրքիայի զինված ուժերին:
Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջայի շրջանում Գյուվեն լեռան մոտակայքում, Քովան Թեփե հանդամասում հրթիռային հարվածներ են հասցրել թուրքական բանակի զորամասերից մեկին, որը ժամանակավորապես տեղակայվել է այդ շրջանում, որպեսզի Գյուվեն լեռան շրջակայքում իրականացնի ռազմական գործողություններ:
Հարձակման հետևանքով վիրավորվել են երկու տասնյակից ավել զինծառայողներ, երեք հոգի զոհվել է : Հաքքարի քաղաքային հիվանդանոցից անանուն աղբյուրը հայտնել է, որ զոհվածների թիվը անցնում է 10-ը: