Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը հայտարարել է,որ չի տեսնում Թուրքիային Եվրամիության մեջ և չի տեսել երբևիցե...Անդրադառնալով Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների ձերբակալման հարցին Մերկելը նշել է,որ Գերմանիան կարող է վատթարացնել հարաբերությունները "տնտեսական" միջոցներով,բայց դեմ է դիվանագիտական հարաբերությունները խզելուն...Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար և Մերկելի հիմնական հակառակորդ Մարտին Շուլցը ևս հայտարարել է,որ դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությունում...
"Եթե դառնամ վարչապետ,ապա կդադարեցնեմ բանակցությունները Թուրքիայի հետ՝Եվրամիության անդամակցության վերաբերյալ..."
Ադրբեջանում և Թուրքիայում շատ են սիրում միջամտել այլ երկրների ներքին գործերին...Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններից առաջ ալիևյան մամուլը շատ լուրջ քննարկում էր,թե ում պետք է ընտրեն Ֆրանսիայում բնակվող փոքրաթիվ ադրբեջանցիները և եկել էին այն եզրակացության,որ գրեթե բոլոր թեկնածուները հակաթուրքական տեսակետներ ունեն...Նույնն էլ հիմա Գերմանիայի պարագայում...
Էրդողանը ջանքեր չի խնայում,որ գերմանաբնակ թուրքերին համոզի ձայները չտալ Մերկելի և Շուլցի կուսակցություններին...Սակայն որքան կռահելի է,Էրդողանի ջանքերն անարդյունավետ են...Հիմնական պայքարն ընթանալու է Մերկելի Քրիստոնեական-դեմոկրատական միությունն է և Շուլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը...
Գագիկ Համբարյան