Ադրբեջանի ընդդիմադիր «Թուրան» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ Շախին Գաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի պահեստում իրականում երկու նախիջևանցի սպա են այրել:
Նախիջևանից Գիլազի ժամանած, ԶՈւ մայոր Աբբաս Մահմուդովը տեղի կանանցից մեկին իբր աշխատանքով ապահովելու համար հրավիրում է պահեստի տարածք: Երեք երեխաների մորը տանելով պահեստ մայոր Մահմուդովը և իր ընկերներից ևս մեկը, ով նույնպես սպա էր և եկել էր Նախիջևանից, բռնաբարում են կնոջը: Հետագայում սպառնում են կնոջը, ում ամուսինը աշխատում է Թուրքիայում, որպեսզի ոչ ոքի չպատմի կատարվածի մասին: Պատմելու դեպքում նրա ամուսինը Ադրբեջան վերադառնալու ժամանակ խնդիրներ կունենար:
Օրեր անց կնոջ եղբայրը զանգահարում է սպաներին ու տեղեկությունը չտարածելու համար 100 մանաթ է պահանջում: Նրանք հանդիպում են պահեստի տարածքում ու այդ ժամանակ բռնաբարված կնոջ եղբայրը բենզինը լցնում է երկու սպաների վրա ու այրում է նրանց և առաջանում է այդ պայթյունը:
Մենք իհարկե երբեք չենք իմանա պայթյունի իրական պատճառը, բայց արդեն տարածվել պայթյունի 6 պատճառ, որոնցից ամենահավանակը իշխանության կողմից կազմակերպված պայթյունն է, որպեսզի քողարկեն իրենց ապօրինի գործարքները ահաբեկչական խմբավորումների հետ:
Աշոտ Ասատրյան