Քրդերը, հատկապես Սիրիայի և Թուրքիայի, այս օրերի նման ակտիվություն ցուցաբերել էին մեկ էլ 2015թ. ամռանը, երբ բոլոր փորձագետները պնդում էին, որ Թուրքիան հնարավոր է մինչև տարեվերջ մասնատվի, սակայն ռուսական կործանիչի խոցումը և այլ ֆորս մաժորային իրավիճակները հատկապես Թուրքիայի քրդերին տարան փակուղի:
Այսօր Սիրիայի և Թուրքիայի քրդերին միացել են նաև Իրաքի քրդերը, ովքեր այն ժամանակ գտնվում էին բոլորովին հակառակ բևեռում: Այսօր քան երբևէ քրդերը՝ անկախ բնակության վայրից մեծ մասամբ միավորված են, իրենց գործողություններում տեսնում եմ փոխահամաձայնություն: Թուրքիայում, Սիրիայում և Իրաքում գործողությունները կարծես դոմինայոի էֆեկտով լինի : Շատ անկանխատեսելի ժամանակաշրջան է, չես կարող ասել, թե մեկ ժամ հետո ինչ կարող է տեղի ունենալ:
Կարեն Հովհաննիսյան