Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս Թուրքիայի Թունջելի (պտմ. Դերսիմ) նահանգում: Երեկ երեկոյան, թուրքական ժամանակով ժամը 19:00-ից Փյուլյումյուր, Ուզունթառլա բնակավայրերում տեղի է ունեցել բախումներ թուրքական ուժերի և PKK-ի զինյալների միջև:
Թուրքական բանակն անկարող է եղել դիմակայել ցամաքային հարձակումներին և գործի է դրել ռազմօդուժը: Ժամը 20:00-ից անորոշ ժամանակով փակվել է Թունջելի- Էրզիջան ավտոմայրուղին: Այս պահին մարտերը շարունակվում են: Զոհերի, վիրավորների , զավթած շենք , շինությունների մասին տրվում է իրարամերժ տեղեկատվություն:
Կարեն Հովհաննիսյան