Պարոն Սարգսյան, ամեն զորակոչի ժամանակ, բացի 18 տարեկանը լրացած անձանցից, պարտադիր բժշկական զննության են ենթարկվում նաև նախորդ տարիներին Հանրապետական զորակոչային և զորակոչային կենտրոնական բժշկական հանձնաժողովների կողմից պարտադիր զինվորական ծառայությանը ոչ պիտանի ճանաչված ՀՀ քաղաքացիները։
Զինապարտության մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2 մասով՝ առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի զորակոչիկներին զորակոչից տարկետում տրվում է 1 անգամ՝ 3 տարի ժամանակով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո զորակոչիկը բժշկական քննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է զինվորական ծառայության, կամ ճանաչվում է խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվում պահեստազորում, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հանվում զինվորական հաշվառումից:
Բացի այդ՝ սույն հոդվածի 4-րդ կետի հիման վրա պահեստազորում հաշվառված քաղաքացիները ենթակա են բժշկական վերափորձաքննության' 5 տարին մեկ անգամ:
Ես՝ 2011թ․ ապրիլի 21-ին, ԿԲՀ առընթեր հանձնաժողովի կողմից ճանաչվել եմ ոչ պիտանի ծառայությանը խաղաղ պայմաններում՝ ըստ հիվանդությունների ցուցակի առաջին սյունակի 86 Բ հոդվածի(բարձր աստիճանի կարճատեսություն, ինձ մոտ -8,5 - 8,0 է) համաձայն և հաշվառվել պահեստազորում(ենթարկվել եմ վերազննման նաև 2016թ․ և ենթարկվելու եմ վերազննման նաև 2021թ․)։
Պարոն Սարգսյան, ամեն տարի պետպատվերով բժշկական վերազննման համար բավական մեծ միջոցներ են ծախսվում, սակայն, ակնհայտ է, որ ոչ միայն իմ խնդրով, այլև խաղաղ պայմաններում ոչ պիտանի ճանաչված այլ ՀՀ քաղաքացիները ոչ երեք, ոչ էլ հինգ տարի հետո վերափորձաքննությունների ենթարկվելով, չեն կարող ճանաչվել պիտանի։ 21 տարեկանից հետո կատարված վերափորձաքննություններն ամեն անգամ հաստատում են, որ դու այո ունես այդ խնդիրը և չես կարող զորակոչվել, այսինքն՝ այդ ամենը կրում է զուտ ձևական բնույթ։
Ստացվում է այնպես, որ, ըստ օրենքի, ես 27 տարեկանը լրանալուց հետո էլ պետք է հինգ տարին մեկ ենթարկվեմ վերափորձաքննությունների, որոնց արդյունքներն արդեն այսօր հայտնի են և դա վերաբերում է ոչ միայն ինձ․․․
Առաջարկում եմ Ձեզ Հանրապետական զորակոչային և զորակոչային կենտրոնական բժշկական հանձնաժողովների հետ քննարկումներից հետո, օրենքի նախագծում ներառել փոփոխություններ, ըստ որի այն քաղաքացիները, որոնք 21 տարեկանից հետո ճանաչվում են ոչ պիտանի զինծառայության համար խաղաղ պայմաններում(այն է՝ այդ հիվանդությունները հնարավոր չի բուժել և քաղաքացուն դարձնել պիտանի շարային ծառայության համար) այլևս չենթարկվեն վերափորձաքննության․ զինկոմիսարիատներն ամեն տարի ահռելի քանակությամբ ուղեգրեր են տալիս վերը նշված խմբի մարդկանց համար՝ շատ լավ գիտակցելով, որ այդ մարդիկ մեկ է պիտանի չեն ճանաչվելու ծառայության համար։
Պարոն Սարգսյան, հուսով եմ՝ իմ առաջարկը պիտանի կլինի ձեզ համար՝ Զինապարտության մասին ՀՀ օրենքն ավելի հստակեցնելու համար։
Հարգանքներով՝ Հենրիխ Մարգարյան
Առաջարկ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին
17:31 - 1.Սեպտեմբեր.2017
Առաջարկում ենք նաև
26/10/23 14:01
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հեռակա քրեական վարույթ է հարուցվել
08/05/18 20:46
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել և ուղերձով դիմել հանրությանը (տեսանյութ)
18/04/18 18:53
Վիգեն Սարգսյանը նշանակվել է Պաշտպանության նախարար
16/01/18 09:11
«Փաստ». Վիգեն Սարգսյանը կմնա պաշտպանության նախարար
29/10/16 21:15
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ ընթացքում
03/10/16 15:35
Ով է ՀՀ նորանշանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կինը (ընտանեկան լուսանկարներ)
03/10/16 14:11
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կենսագրությունը
03/10/16 12:59
Պաշտոնական. Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիգեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար
24/09/16 22:34
Վիգեն Սարգսյանը կնշանակվի պաշտպանության նախարար
30/05/24 08:10
«Հրապարակ». ՆԳ նախարարը կհեռանա՞
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան